Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:45-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբերից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Տեղում կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ»,- հայտնել են ոստիկանությունից:
Բաժին է հրավիրվել երեք անձ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը