ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվոր Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից և Արա Պապյանից 2 մլն դրամի չափով փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջել զրպարտության դիմաց: Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, չի հաղորդվում, թե ԱԱԾ-ի տնօրենի և Արա Պապյանի որ հայտարարությունների համար է Սեդրակ Քոչարյանը հերքում և փոխհատուցում պահանջում: ԱԱԾ տնօրենի դեմ քաղաքացիական հայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը