19 09 2018

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խուզարկությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խուզարկությունը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը: «Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հրապարակեց Yerevan.Today-ում սեպտեմբերի 17-ին անցկացված խուզարկության արդյունքները և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ