Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե որքան պատժաչափ է կիրառվում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր հեռախոսով դատավորին պարտադրում են ինչ որ մեկի նկատմամբ անպայման կալանք կիրառել։
«ՀՀ քրեական օրենսգիրք գլուխ 31
Հոդված 332
Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- գրել է Նարեկ Մալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը