06 09 2018

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է իրավապահներին. ՀՔԾ

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է իրավապահներին. ՀՔԾ

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, որը գտնվում էր հետախուզման մեջ, ներկայացել է Հայաստանի իրավապահներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ  լրատվական բաժնից։

Ըստ աղբյուրի՝ ապօրինի հարստացման հոդվածով մեղադրվող Անի Սարգսյանը քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնին ներկայացել է սեպտեմբերի 1-ին։ Բացի Անի Սարգսյանից, հիշեցնենք, այս գործով անցնում են նաև նրա հայրը և եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ ՀՔԾ-ից տեղեկացրել էին՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան,  պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու նրա դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք։

Այդ հանգամանքը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ