30 08 2018

Ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը խանգարո՞ւմ է նախաքննությանը. Հարց՝ ՀՔԾ պետին



Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ մի քանի հարցե, գլխավորապես՝ Մարտի 1-ի թեմային:

Ասաց, թե գործով նոր փաստաթղթեր կան, բայց չասաց, թե ինչի մասին է խոսքը:

Կրկին ասաց, որ հարցաքննության կանչվելու են բոլոր այն անձինք, որոնք կարող են «Մարտի 1»-ի գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելուն, ասաց, որ նախաքննական գաղտնիք է: Չպատասխանեց նաև հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ խանգարո՞ւմ է նախաքննությանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ