28 08 2018

Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին հայտնել է  նրա  պաշտպանը:

«Բողոքը  Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ էր, սակայն Վերաքննիչ դատարանն այն մերժեց», - նշեց Միհրան Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի դեպքում փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ մյուս դեպքում նշել, որ մեղադրյալի կալանավորման համար նախատեսված հիմքերից մեկն առկա է: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՔԾ-ն հուլիսի 26-ին մարտի 1-ի գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու  մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գործի շրջանակում որպես մեղադրյալներ են հանդես գալիս նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 2008 թվականին ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ