Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին:
Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց:
Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին :Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ: Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը