03 08 2018

Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և տարբեր տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում:

ՀՔԾ պետը նշել է, որ  մեղադրանքն առաջադրվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։

Նրա խոսքով՝ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշումներ փորձել են գործադրել Արմեն Գևորգյանը և մեկ այլ պաշտոնյա։ ՀՔԾ պետը նաև հայտնել է, որ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ