02 08 2018

Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, ընտրված խափանման միջոցն արգելք չէ. ՀՔԾ

Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, ընտրված խափանման միջոցն արգելք չէ. ՀՔԾ

«ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից հեռանալու համար»,- այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն այս մասին հայտնել է Յուրի Խաչատուրովին:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը երկու անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ