24 07 2018

Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ին նվիրաբերված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ. ՀՔԾ

Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ին նվիրաբերված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ. ՀՔԾ

ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակությանև զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող բազմաթիվ հարցումները` անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել,  որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով:

Նախաքննությունը շարունակվում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ