20 07 2018

«Օրենքով գողը» կեղծ անձնագրով լքել է Հայաստանը. ոստիկանություն

«Օրենքով գողը»  կեղծ անձնագրով լքել է Հայաստանը. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ «օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ ստուգումներով պարզվել է, որ Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից, Իսպանիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, այդ թվում՝ սպանության փորձի, մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա Շեմազաշվիլին մայիսի 1-ին նույն կեղծ անձնագրով լքել է Հայաստանը։ Պարզվել է նաև, որ նրա կեղծ անձնագիրը եղել է ուկրանիական, սակայն՝ հայկական անուն-ազգանվամբ։ Ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ