13 07 2018

ՀՔԾ-ն պետք է կարողանա հիմնավորել, որ սահմանադրական կարգը տապալվել է. փաստաբան

ՀՔԾ-ն պետք է կարողանա հիմնավորել, որ սահմանադրական կարգը տապալվել է. փաստաբան

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:

-Պարո’ն Խուդոյան, հատնի է, որ մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն նոր դրվագով գործ է հարուցել: Այդ գործի հարուցման հիմքերը մասնագետների մոտ  տարակարծություն են առաջացրել և դարձել քննարկման առարկա: Դուք ծանո՞թ եք տեսակետին, որ գործը նման հիմքով չէր կարելի հարուցել և ի՞նչ կարծիք կհայտնեք:

-Մասնագիտական տեսակետներին ցուցե ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց ընդհանուր հանդիպել եմ տեսակետներ: Ընդհանուր դիրքորոշումս այն է, որ քրեակա գործ հարուցելու խոչընդոտները շատ չեն կարող լինել: Եթե խոքը վերաբերում է կիրառվող հոդվածներին, գտնում եմ, որ այդ հոդվածը միանշանակ կարող էր կիրառելի լինել նախկին դեպքերի վերաբերյալ, որովհետև նախկինում այդ նույն հանցակազմը նախատեսված է եղել 300-րդ հոդվածի մեջ: Եվ սրանք զուտ առանձնացվել են: Այսինքն, հանցագործությունն ինչպես նախկինում էլ էր նախատեսված, այնպես էլ հիմա է: Տարբերությունն այն է, որ հիմա ավելի նեղ է այդ հանցագործության շրջանակը. նախկինում շատ ավելի խիստ էր կարգավորումը, քան հիմա: Նախկինում, եթե կարելի էր միայն սահմանադրական կարգի տապալման գործողություններ անել և դա արդեն քրեորեն պատժելի արարք էր, հիմա պետք է անմիջապես այդ արարքը կատարված լինի, այլ ոչ թե գործողություն լինի: Նախկինում սահմանադրական կարգ ասվածը  շատ լայն էր հասկացվում:

-Այսինքն, Միքայել Հարությունյանի համար պատիժ ահմանվելու է ա՞յժմ գործող օրենսգրքով:

-Պատիժը նախատեսվելու է այս Քրեական օրենսգրքով, քանի որ քրեական իրավունքի սկզբունքներն այնպիսին են, որ եթե պատասխանատվության ենթարկելու պահին արարքը հանցագործություն այլևս չի համարվում, թեկուզ նախկինում  համարվել է, ապա անձը չպետք է պատասխանատվության ենթարկվի: 

-Բայց Միքայել Հարությունյանի դեպքում համարվո՞ւմ է:

-Այո, համարվում է, բայց ոչ այն ծավալով, ինչ ծավալով նախկինում էր: Եթե այդ ծավալների շրջանակում մեղադրանքը հաստատվեց, կարող է պատասխանատվության ենթարկվել: Պատասխանատվության ենթարկելու համար ՀՔԾ-ն ավելի շատ բան պետք է հիմնավորի, քան նախկինում էր: Պետք է հիմնավորի, որ կատարել է գործողություններ, որոնք ուղղակիորեն սահմանադրական կարգը տապալել են, ոչ թե ուղղված են եղել տապալելուն: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք ArmLur.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ