12 07 2018

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից:

Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1987թ.:

Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Եղել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, Երևան քաղաքի դատախազության դատախազ:

Աշխատել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ