Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում։ Սա երկրորդ ստուգումն է այս ընկերությունում:
Օրեր առաջ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում իրականացված հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:
Մեզ հետ զրույցում «Էլլիպս Ջի Էյ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանն ասել էր, որ իրենց ընկերությունում ոչ մի չարաշահում էլ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը