Մանվել Գրիգորյանի շուրջ ձևավորված մթնոլորտը չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա: Այս մասին հունիսի 22-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ ազդել է իրավապահ ուժերի գործողությունների վրա, ավելին Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարվում են խոշտանգումներ: Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը