Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ հունիսի 7-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:
««Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ տեղեկատվությունը մինչ այս հերքել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը