02 06 2018

Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այլ խափանման միջոցը փոխվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, իսկ կալանքի կիրառումը մերժվել է: 

Բազմաթիվ մամսիսցիներ հավաքվել էին դատարանի մոտ և բողոքի ակցիա էին անում՝ ի պաշտպանություն քաղաքապետի:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ցուցարարներին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ