ՀՀ վարչապխետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ դատական համակարգին:
«Բաղրամյան 26-ից դատարաններին ուղված հրահանգներ չեն լինելու: Դատավորները թող գործեն իրենց լիազորույթյունների շրջանակներում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունները, նրանք պետք է իրականացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ»,- ասաց վարչապետը:
«Այս ընթացքում ինձ զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում՝ այն պատճառով, որ դատարանները և դատավորները չգիտեն ինչ անեն, ինչպես վարվեն: Իսկ ինչո՞ւ, քանի որ նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով, և գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել դատական համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասեմ, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ գիծը: Անկախ դատական համակարգ ունեձնալու համար պետք է 2 բան, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ և, երկրորդը, փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու ճանապարհը: Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին հրահանգ տալ որևէ գործով»,- ասհավելեց վարչապետը:
Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, ապա նրանց թիվը, ըստ վարչապետի. ՔԿՀ-ներում չպետք է գերազանցի քնելատեղերի թվին: Կալանավորները պետք է հերթով չքնեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը