28 11 2024

Lավ, «sms» եք ստացել. Արամ Օրբելյանը՝ դատավորին



Իրականում քիչ առաջ խիստ մտահոգող բան տեղի ունեցավ: Ցիտում եմ՝ հանրությունը հոգնել է ձգձգվող գործելակերպից: Պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք, հանրության կարծիքը ո՞նց եք չափել, ո՞վ է չափել, ինչո՞վ եք չափել։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դասական նիստի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Դատավորը պատասխանեց, որ «իր գնահատմամբ», ինչին էլ Օրբելյանը հավելեց՝ «լավ, sms եք ստացել» և հիմնավորեց իր ասածը. «Sms եք ստացել ձևակերպումը ունի շատ հստակ նշանակություն, որովհետև դատական համակարգի անկախությունը ապահովելու պարտավորություն ունեցող մի հոգի, ով պարտավոր էր անկախ լինել և ապահովել դատական անկախությունը գործադիրի գործունեությունից, ստացել էր sms և այդ sms-ի արդյունքում հրաժարական էր տվել: Sms ստանալու պրոցեսը ունի շատ հստակ նշանակություն և կարող է հանգիստ բացարկի հիմք հանդիսանալ, որովհետև գործերի ձգձգման մտահոգությանը հաջորդել է համապատասխան գործընթաց, որի արդյունքում ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք, որոնք պետք է անկախ լինեին և էդ sms-ը ուղարկելու համար էդ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկեին, հրաժարական են տվել: Սրա մասին է խոսքը: Երբ որ ես ձեզ նման գնահատական եմ տալիս, իրավունք ունեմ նման կասկած ունենալու՝ ձեր ասած ձևակերպման հիմքով՝ հոգնել են ձգձգվող գործընթացներից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ