Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․
«Ձեր ներկայացրած ցուցանիշները մեղմ ասած մտահոգիչ էին, բայց այդ ամեն ինչը փորձեցիք փաթեթավորել իսկապես այն հանգամանքով, որ երկրում ամեն ինչ նորմալ է, ընդամենը տեխնիկական հարցեր կան, որի արդյունքում նման ցուցանիշներ են։ Մենք օրը ցերեկով տեսնում ենք, որ նույնիսկ քրեական հեղինակություն հանդիսացող մարդիկ իրար վրա կրակում են և այդ ամեն ինչը բոլորիս աչքի առաջ, ուղղակի քողարկելու նպատակ չեմ տեսնում։ Հետո դուք որպես արդարացում, որ մենք տեսեք ինչ անվտանգ երկրում ենք ապրում, որպես հիմք բերում եք շատ կասկածելի մի աղբյուր, որը մի անգամ չի, որ բացահայտվել ա, որ դա ընդամենը կայք ա, որտեղ մտնող մարդիկ կարող են քվեարկել այդ երկիրը վտանգավոր ա, թե անվտանգ ա։ Բայց դուք դա բերում եք որպես հավաստի պնդում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգ երկիր է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը