03 10 2024

Մինչ երեկ հարյուրավոր ոստիկաններ Հանրային Հեռուստատեսության շենքի մոտ էին, իրենց քթի տակ տեղի է ունեցել հերթական հանցագործությունը․ լրագրող

Մինչ երեկ հարյուրավոր ոստիկաններ Հանրային Հեռուստատեսության շենքի մոտ էին, իրենց քթի տակ տեղի է ունեցել հերթական հանցագործությունը․ լրագրող

YerevanToday-ի լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ երեկ հարյուրավոր ոստիկաններ հավաքվել էին Հանրապետության Հրապարակում, այնուհետև Հանրային Հեռուստատեսության շենքի մոտ, իսկ ՆԳՆ շենքում նստածները «հորդորում էին զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից», հավաստիացնում էին, թե «ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները», ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ՝ Նոր-Նորքի 3-րդ զանգվածի Ս․Քոչարյան փողոցում, գողացան մեր ավտոմեքենայի ակերը։

Սա առաջին դեպքը չէ։ Սրանից մի քանի ամիս առաջ տարել էին կողային հայելիները, օրեր առաջ ապակու մաքրիչները։ Եվ այդ իրավիճակում մենք միայնակ չենք։ Բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ նույն մարդու մեքենայից մի քանի անգամ տանում են հայելիները օրինակ։ Ոստիկանները, իհարկե, դիմումն ընդունում են, բայց ասում են՝ ԶՈՒՐ ՀՈՒՅՍ ՉՊԱՀԵՔ, ԴԺՎԱՐ ԳՏՆԵՆՔ։

Պարզապես ուզում եմ հասկանալ՝ Հայաստանում ոստիկանությունը միայն ցույցեր ցրելու, մարդկանց տուգանելու, լրագրողներին քաշքշելու համա՞ր է։ Դուք գիտե՞ք, որ թիկնապահներ չեք, ոստիկաններ եք։

Մի կողմից քաղաքապետարանը քանդում է ավտոտնակները, մյուս կողմից գողերն են շատ կազմակերպված տանում այն ինչ իրենց պետք է, դե հետո էլ ոստիկաններն ասում են՝ անհույս է, չգիտենք որտեղ են գողերը։ Լո՞ւրջ։

Սրանից հետո ինչպե՞ս հավատաս, որ այդ նույն հատվածի փողոցային լույսերը պատահականության սկզբունքով են մեկ օր աշխատում, 2 շաբաթ՝ ոչ։

Վահե Ղազարյան, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs, մի քանի շատ պարզ հուշում կարող եմ անել` մեքենաներից գողությունների թիվը նվազեցնելու համար։ Օրինակ, կարող եք․

  1. Ուժեղացված պարեկություն իրականացնել բակերում, հատկապես գիշերը:
  2. Տեսահսկում. Տեսախցիկներ ավելացնել փողոցային կայանատեղիները վերահսկելու համար:
  3. Կանոնավոր «ռեյդեր» իրականացնել առավել խոցելի վայրերում և «թակարդային» մեքենաների օգտագործել հանցագործներին բռնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ