Էդուարդ Շարմազանովը հայտնում է․
«Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ»։
Արմեն Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից:
Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար այսօր դատարանում երաշխավորել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Ես հանդիսանում եմ «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ ։ Հիմնադրամը հանդիսանում է Արմեն Աշոտյանի գործատուն և ունենք անմիջական ազդեցություն Արմեն Աշոտյանի գործունեության վրա։ Մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է աշխատանքային հարաբերություններին, ապա դրանով զբաղվում է Դավիթ Հարությունյանը, սակայն եթե ընդհանուր ծրագրերին, ֆինանսավորամանը, ապա դրանք խորհրդի իրավասությունների շրջանակում են»,- դատարանում ասաց Գաբրիելյանը՝ հավելելով․
«Բացի նրանից, որ պարոն Աշոտյանին ճանաչում եմ և վստահ եմ, որ երաշխավորների համար ինքը ևս մտածում է, հնարավորություն է տալիս գործուն ազդեցություն ունենալ պարոն Աշոտյանի վարքի վրա»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը