06 09 2024

ԱԱԾ-ը հերքումն ապացուցողական մեծ հենք է. Փաստաբանը՝ Բագրատ սրբազանի գործի մասին



Նիստը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պետք է ծանոթանա գործի նյութերին, քանի որ նոր է ներգրավվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Փիլոսյանը:

«Վարքագիծը կանխատեսելի էր, որովհետև պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հանրային հետաքրքրությունը հարցի նկատմամբ մարի և բարենպաստ դատական ակտի դեպքում անգամ համաչափ արձագանք չլինի արատավորող տեղեկությանը, որը տարածվել էր։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ