12 07 2024

Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա առաջին 5 տարին լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։ Նշենք, որ դատախազը 17 տարվա ազատազրկում էր պահանջել։

Հիշեցնենք` 2023–ի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորել էր 2023 թվականի նոյեմբերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ