09 07 2024

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել

ԲԴԽ որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է. «Որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը, ունենալով պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելու և իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործմումն ապահովելու պարտականություն՝ չի մասնակցել հեռաուսուցման դասընթացին, ինչի առնչությամբ, Խորհուրդը, հաշվի առնելով միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացի շրջանակում տրամադրված նյութի բնույթը, դատավորի մասնակցությունը գիտակրթական տարատեսակ միջոցառումներին, Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպված լրացուցիչ վերապատրաստումներին, ինչպես նաև միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացին մեկ անգամ արդեն դատավորի մասնակցությունը՝ արձանագրում է, որ միջնորդության համար հիմք հանդիսացող դատավորի արարքը թեև ձևականորեն պարունակում է Դատական օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ