22 05 2024

Ներկայացվել է կալանավորման միջնորդություն․ ինչի՞ համար է ձերբակալվել Հրաչյա Ղևոնդյանը

Ներկայացվել է կալանավորման միջնորդություն․ ինչի՞ համար է ձերբակալվել Հրաչյա Ղևոնդյանը

Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել են, որ ձերբակալվել է երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը:

«Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը: Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է»,- ասված է հայտարարության մեջ:

News.am-ը զրուցել է փաստաբանական խմբի հետ՝ պարզելու գործի հետ կապված այլ մանրամասներ:

«Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման նախապատրաստության փորձ կատարելու համար։ Մեղադրանքի առաջադրման փուլում է գործը։ Ներկայացվել է նաեւ միջնորդություն՝ նրան կալանավորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա կողմից իբր թե խշխանությունը զավթելու նախապատրաստությունը պետք է տեղի ունենար մայիսի 26-ից սկսած հանրահավաքների ընթացքում»,- ասել են փաստաբանները։

Ըստ փաստաբանների՝ սա արվել է բացառապես այս օրերին փողոցում ընթացող պայքարը կաշկանդելու և  ուղղված է ազատ հավաքների դեմ«Հրաչ Ղևոնդյանի գործողություններում նշույլ անգամ չկա իշխանության զավթմանն ուղղված գործողություններ կատարելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ