Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»։
Վաղ առավոտից քաղաքացիները փակել էին Երևանի տարբեր վարչական շրջանների փողոցներ: Կարմիրբերետավորները անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում քաղաքացիներին, նույնիսկ մայթեզրին նստածներին՝ չտալով ոչ մի իրավական հիմնավորում իրենց գործողությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը