17 04 2024

Մենք վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա․ Մելիքյան



Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը այսօր՝ ապրիլի 17-ին վաղ առավոտյան, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախօրեին ժամը 13.10-ից իր գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ բարձրաձայնել են խոշտանգման փաստի մասին:

«Լրատվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ նման վարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով, թե մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար հայտարարություն անելու: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք:Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա և դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի»,- ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ