04 04 2024

Նորմալ, բնական պրոցեսներ են․ Մինասյանը՝ 4 դատավորի լիազորությունների դադարման մասին



Որոշ դատավորներ իրենց հանրային խոսքում բարձրաձայնել են՝ ինչու են արել, տեսանք, որ որոշ դատավորներ անցել են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի։ Պարոն Մարաբյանը դարձել է առաջատար ընկերության փաստաբան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով մեկ ամսում չորս դատավորի պաշտոնից ազատմանը։

«Նորմալ, բնական պրոցեսներ են։ Մի կողմից իհարկե, եթե պրոֆեսիոնալներ են գնում համակարգից, հնարավորություն չստեղծվի այլ մասնագետներին մուտք գործել համակարգ, ապա կարելի էր տխրել, բայց ի ուրախություն ինձ՝ մեր քաղաքականության շնորհիվ է, որ ռեֆորմների արդյունքում իսկական պրոֆեսիոնալները կարողանում են քննությունների միջոցով մտնել համակարգ։ Առողջացման նշան է, որ դատավորն ուզում է դառնալ փաստաբան։ Դա նշանակում է, որ հակառակ կողմից իրենք տեսնում են, որ փաստաբանությունը լավ իրավաբանություն է, դատարանում հենց ողջունվում է»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ