29 03 2024

Բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ». Դատավորը՝ ներքին «չաթի» հրապարակման մասին



Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Սերգեյ Չիչոյանն անդրադարձավ 4 դատավորների հրաժարականների հարցին:

«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները», իսկ թե ինչո՞վ է մտահոգիչ հարցին ի պատասխան, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։

Հարցին՝ պարզե՞լ են, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել, դատավորը պատասխանեց. «Չեմ  պարզել, բայց շատ հետաքրքիր է: Բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ» »:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ