Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանն անդրադարձավ 4 դատավորների հրաժարականների հարցին:
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան, ինձ թվում է, պետք է ավելի կոնկրետ բարձրաձայնվի եւ քննարկման առարկա դառնա: Եէթե չի բացահայտվում ենթատեքստը, ես ինչպե՞ս կարող եմ ուղիղ պատասխան տալ: Պետք է այդ միտքը հմապատասխան անձից գա, որ ըստ դրա ԲԴԽ-ն կարողանա որեւէ գործողություն իրականացնել: Եթե ԲԴԽ-ին չի ասվում, որ կոնկրետ այսինչ պատճառով ես չեմ ցանկանում ԲԴԽ անդամի իմ թեկնածությունը շարունակել ու դառնալ ԲԴԽ անդամ, մենք այլ բան չունենք անելու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը