22 03 2024

Վազգեն Սաղաթելյանի ձերբակալելու տեսանյութը



Ոստիկանները քիչ առաջ իր տնից ձեռնաշղթաներով ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, ձերբակալվել է նաև Նարեկ Սամսոնյանը։ Նրանք միասին վարում էին «Իմնեմնիմի» փոդքաստը։

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Ըստ շրջանառվող լուրերի, Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկելու պատճառը նրանց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստն է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Ասպրամ Կրպեյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են, որտեղ բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ