21 03 2024

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է  վերջինս պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։

Արդարացումն անխուսափելի է»։

Հիշեցնենք. Ալբերտ Բազեյանին մեղադրում են նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ