27 12 2022

Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ժողովրդին ոտքի հանել և այս իշխանությանն ուղարկել տուն․ Ալբերտ Բազեյան



«4 տարվա ընթացքում Պաշտպանության 4 նախարար փոխվեց, փոխվեց ԱԱԾ  4 պետ, Ներքին գործերի 4 նախարար,  4 արտաքին գործերի նախարար։ Կադրային ճգնաժամ է, սոցիալական բևեռացումը խորանում է , բարձրացնում են պաշտոնյաների աշխատավարձերը, կենսաթոշակները մնում են նույնը․ 33-34 հազար դրամով ո՞նց կարող է թոշակառուն ապրել , բայց ամենավատթարն այս իրավիճակն է, որ մենք ունենք , մեր երկրի ղեկավարին ինչ ասես չեն ասում, գրում նրա հասցեին և ես ինձ նվաստացած եմ զգում, որ տեսնում եմ, թե ինչպես է  նա իրեն պահում արտաքին հարաբերություններում, շփումներում։  Լուկաշենկոյի դեմ չի կարողանում խոսել ։ Հարկավոր է գտնել  ելք, իսկ ելքը մեր միասնականությունն է, պետք է ձևավորել  հաամահայկական միասնական ճակատ , ներկայացնել  քաղաքական ծրագիր, Արցախը մեր հայրենիքն է  և այս համախմբան մեջ չպետք է տարբերակում դնեք ՝ նա Հայաստանից է, Արցախից է կամ՝ սփյուռքահայ»,-այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ  նախկին պատգամավոր Ալբերտ Բազեյանը՝  «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման քննարկման ժամանակ։

«Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ձևավորել մեծ համախմբում, ժողովրդին ոտքի հանել և այս իշխանությանն ուղարեկլ տուն, ընթացքում կծնվի այն մեկը,որին մեր ժողովուրդը կդիտարկի պետության ղեկավար՛,-ասաց Ալբերտ Բազեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ