Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) տեղի է ունենում պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով դատական նիստ։
Փետրվարի 7-ին կայացած դատական նիստում Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին խափանման միջոց՝ երկրից բացակայելու մասին արգելքը վերացնել, քանի որ Լևոն Քոչարյանը պատգամավորական գործուղում ունի։
Դատախազները դեմ արտահայտվեցին։ Դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը։
Այս նիստին ևս փաստաբանները հանդես են գալիս նոր միջնորդությամբ։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։
Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը