19 12 2023

Նարեկ Մանթաշյանն արդարացվեց Դանիբեկյանի քթի վիրահատության գործով

Նարեկ Մանթաշյանն արդարացվեց Դանիբեկյանի քթի վիրահատության գործով

Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Րոպեներ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, կայացրեց արդարացման դատական ակտ, հայտնի «քթի գործով»:

Դատարանը արձանագրեց, որ իմ արարքում չկա հանցակազմ!!! շնորհակալ եմ պաշտպաններ Alexandr S. Kochubaev-ին և

Sirak  Sargsyan -ին...»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի մասին Նարեկ Մանթաշյանի կողմից արված հայտարարությանը: Մասնավորապես Մանթաշյանը նշել էր, դատավորը գերադասել է նիստերին չգալ, բայց փոխարենը գնալ և քթի պլաստիկ վիրահատություն անել, ինչը որակվել էր արպես անձնական գաղտնիքի հրապարակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ