ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել:
Մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Բացի այդ, Մարտին Մանուչարյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանը ներգրավված էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը