Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում ընթանում էր՝ «Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ»-ի և Դավիթ Սարգսյանի» գործով դատական նիստը: «Ստացվում է մի վիճակ, որ այս ձևով գործն ընդհանրապես չպետք է քննվեր. ըստ էության հայցադիմում է ներկայացվել, բայց հայցապահանջը հստակ չէ, պարզ չի եղել, թե ինչի մասին է. հայցադիմումով կասկածի տակ չի առնվում այն փաստական հանգամանքները, ինչի հիման վրա ներկայացվել էր հաղորոդումը»,-լրագորղների հետ զրոււյցում ասաց Դավիթ Սարգսյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«ՀՀ պատմության մեջ 2018 թվականից այս կողմ մի բան է նկատվում, որ բավականին լուրջ զրպարտության դեպքեր կան հենց պետական տարբեր պաշտոն զբաղեցող անձանց կողմից. նախկինում պետության նախագահը, վարչապետն իրենց թույլ չէին տալիս աջ ու ձախ տարբեր մարդկանց մասին գնահատականներ հնչեցնել »,-ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը