07 11 2023

Գուցե հրավիրատոմսեր ուղարկենք դեպանատներ, ասենք՝ եկեք տեսեք ձեր բաստիոնում ինչ է կատարվում. Ադիբեկյանի փաստաբան



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց  ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տարակուսանք հայտնելով ասաց. «Բոլոր նման վարույթները ընդդիմադիրների մասին են, որևէ վարույթ չկա ընդդիմադիրների հասցեին հնչած նման խոսքերի կապակցությամբ, իսկ այս գործը բացարձակ զավեշտալի է. Գուցե գեղեցիկ  հրավիրատոմսեր ուղարկենք դեպանատներ, ասենք՝ եկեք տեսեք ձեր բաստիոնում ինչ է կատարվում , իսկ արտահայտությունը՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը» ո՞նց կարող է բռնության կոչ լինել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ