ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանը մեկ րոպե ավել անգամ անազատության մեջ չի կարող գտնվել, այսինքն պետք չի սպասել դատախազի որոշմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ հիմա ստիպված են սպասել դատախազի որոշմանը:
«Արդեն անցել է երկու ժամ, դժվար է պատկերացնել, թե երկու ժամ ինչ են գրում, այստեղ ֆորմալ առումով ձգձգումներ են գնում, ինչը արժանի մոտեցում չեմ համարում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը