Իմ կարծիքով՝ դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու, ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Անդրադառնալով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշմանը՝ դատավորն արձագանքեց.
«Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը