04 07 2023

Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իրավունք չունի փոփոխել ՀՀ տարածքները. Արամ Օրբելյան



2021 թվականի ընտրությունների ժամանակ երկու հարց ստացել է 100 տոկոս ձայն, առաջինը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդը, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պետք է պայքարել: Այս մասին «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

«Մենք հիմա առաջարկում ենք, որ 50 հազար չափահաս ՀՀ քաղաքացի օրենքի նախաձեռնություն առաջարկի, որով քրեորեն պատժելի կհամարվի Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ճանաչելը: Երկրորդը՝ ՀՀ անունից Հայոց Ցեղասպանության ճանաչումից հրաժարվումը նույնպես պետք է դատապարտվի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ