15 06 2023

Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է

Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ժամեր առաջ ձերբակալվել է իր տնից և այժմ էլ Քննչական կոմիտեում է:

Աշոտյանը անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:

Աշոտյանն այդ գործին անդրադարձել էր, նշելով, որ հաջորդն ինքն է լինելու: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Նարիմանյանին ձերբակալել էին՝ Աշոտյանի դեմ ցուցմունք տալուբ նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ