30 05 2023

Ալեն Սիմոնյանը դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ է անում․ Փաստաբան

Ալեն Սիմոնյանը դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ է անում․ Փաստաբան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը գրում է․

«Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ, այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:

Նշեմ, որ Անի Գևորգյանի կողմից, ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես, ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպվել էր դրամահավաք: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված և դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցը այն վերցրել էր Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:

Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ