12 05 2023

Բոլոր իրավունքները խախտելով առանց պաշտպանի այժմ դահլիճում նիստ է գնում․ Միհրան Պողոսյան

Բոլոր իրավունքները խախտելով առանց պաշտպանի այժմ դահլիճում նիստ է գնում․ Միհրան Պողոսյան

Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական պրոցեսը ծայրից ծայր անօրինական է: Այս մասին դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Այս դատավորին՝ Արամ Գրիգորյանին, նշանակել են այնտեղ Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը երկարաձգի: Հիմա էլ բոլոր իրավունքները խախտելով առանց պաշտպանի այժմ դահլիճում նիստ է գնում: Ոչ մի օրինականության հետ կապված որեւէ հանգամանք չկա: Հայաստանում չկա մի պրոցես, որն այսքան անօրինականությունով է սկսվում: Մի տարի է՝ այս Քրեական դատավարության օրենսդիրքն ուժի մեջ է, քննարկում են խափանման միջոցի հարցերը եւ այլն: Հենց հիմա ամեն ինչ անում է, որ խափանման միջոցի հարց քննարկի, որովհետեւ ժամկետով սահմանափակված է, բայց ժամկետ էլ գոյություն չունի: Մենք ասում ենք՝ 4 դատական նիստ է տեղի ունեցել ժամերով, մեզ կրիչը տվեք, որ ձեր գործողությունները ներկայացնենք, մեզ տալիս են 30 րոպե, որ գնանք, ծանոթանանք կրիչի հետ, որը չեն տրամադրում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ