Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի և Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով եւ 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արման Հովհաննիսյանին, Տաթեւիկ Գրիգորյանին եւ Գնել Գասպարյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից:
Գոռ Մինասյանի եւ Դավիթ Թադեւոսյանի անունները նույնպես հանվել են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը