«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
Նշենք,որ ավելի վաղ մամուլում գրվել էր Մեջլումյանի կոռուպցոն մեխանիզմների մասին։ Հիշեցնենք, որ Մեջլումյանը մարտի17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այդ տեղեկությունը, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ կտարածեն հաղորդագրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը