10 02 2023

Ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել բռնել HUMMER-ի վարորդին

Ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել բռնել HUMMER-ի վարորդին

 

Ոստիկանությունը հայտնում է․ «Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: 

Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: 

Նշենք, որ, ըստ տեղեկությունների, ոստիկանները կարողացել են ավտոմեքենան վերցնել միայն այն ժամանակ, երբ վարորդը այն կայանել է և դիմել փախուստի։ Մեքենան գրանցված է Արարատի մարզում։

HUMMER-ի փախուստի մասին տեսանյութերը՝ այստեղ և այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ