26 12 2022

Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է․ Երվանդ Վարոսյան

Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է․ Երվանդ Վարոսյան

Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում. Դա փաստված է արդեն վաղուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան րվանդ Վարոսյանը:

Նա նաեւ հավելել է. «Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։

Հ.Գ. Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։

Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա»։

Նշենք, որ ԲԴԽ-ն այսօր բավարարել է ԱՆ միջնորդությունը և Արցախի նախկին ՄԻՊ, ներկայում՝ ակտիվ իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կիրառել է ամենախիստ պատժի տեսակը՝ դադարեցնելով նրա լիազորությունները։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ